National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա դարավոր բարեկամությունը: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը եւ նշել, որ բարեկամական խմբերը պետք է ակտիվ աշխատեն, ինչով կնպաստեն խորհրդարանների հարաբերությունների սերտացմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է մշակել աշխատաոճ եւ առաջնորդվել դրանով՝ թիրախում պահելով առաջնահերթությունները: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին եւ դրանց հաջորդող գործընթացներին՝ Արա Բաբլոյանը նշել է. «Ինչպես գիտեք Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, որով ավելանում են խորհրդարանի լիազորությունները եւ վերահսկողական գործառույթները: Կարծում եմ, որ խորհրդարանը կարող է նպաստել Հայաստան-Իրան առեւտրատնտեսական կապերի զարգացմանը՝ ձեռնարկելով որոշակի գործնական քայլեր: Ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում կառավարությունից պահանջել համագործակցության վերաբերյալ հատուկ տեղեկություններ»:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ՝ Իրանի եւ ԵԱՏՄ, Իրանի եւ Եվրոպայի միջեւ, հետեւաբար երկուստեք պետք է ուղղորդել շահագրգիռ կողմերին Հայաստանով Իրան հասնելու համար:

Արա Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությանն ուղղված նախաձեռնություններին բոլոր հնարավոր ոլորտներում:

Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Արա Բաբլոյանին է փոխանցել Ալի Լարիջանիի ողջույնները եւ Իրան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է:

Դեսպանը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված աշխատանքը, ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ համագործակցության հիմնական ուղղությունները:

Սեյեդ Քազեմ Սաջադին կարեւորել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի փոխայցերը՝ նշելով, որ  դրանք երկու երկրների ղեկավարների քաղաքական կայացած երկխոսության եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններն առավել սերտացնելու վառ ապացույցն են: Դեսպանը նշել է, որ Իրանի խորհրդարանը մեծ տեղ է տալիս բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am